Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի գովազդում օգտագործված նորածինը դաշնակցական համոզմունքնե՞ր ունի

Մարտ 21,2012 17:16

ՀՅԴ-ի քաղաքական գովազդում եւ բրոշյուրներում «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսի ներքո օգտագործված է նորածին երեխա: «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն  չի վերաբերում իրենց համար նախատեսված ապրանքներին։ Aravot.am-ի հարցին` օրենքը չե՞ք խախտել` անչափահաս երեխայի օգտագործելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Էդ երեխան էդ օրենքը չի կարդացել, դրա համար համաձայնություն է տվել, որ իրեն նկարեն»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գտնում է, որ «Եթե երեխան մոր հետ է` ուրեմն խախտում չկա»: Թեեւ օրենքում հստակեցված չէ, որ երեխային մոր կամ հորաքրոջ, մորաքրոջ, քեռու հետ օգտագործելը թույլատրվում է: Բացի այդ, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի համաձայն` «Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության», որը ենթադրում է, որ նորածնային տարիքում դժվար է ճշտել` երեխան դաշնակցական համոզմունքներ ունի՞, ուզո՞ւմ է օգտագործվել նրանց գովազդում, թե՞ ոչ:

Նշենք, որ կոնկրետ «Գովազդի մասին» օրենքը քաղաքական գովազդի հարաբերությունները չի կարգավորում: «Ընտրական օրենսգրքում» այդ մասով սահմանափակում չկա եւ ստացվում է, որ այդ առումով անչափահասներն ըստ էության պաշտպանված չեն քաղաքական պրոցեսներում ակամա ներգրավվելուց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031