Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը կղեկավարի Ռադմիլա Շեկերինսկան

Մարտ 21,2012 16:55

Ռադմիլա Շեկերինսկան (կենտրոնում) Մակեդոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ, Սկոպյե, հունիս, 2011թ.

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կղեկավարի Ռադմիլա Շեկերինսկան: Հինգշաբթի օրը Երեւանում նրան կընդունի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Թե ինչ կազմով են Երեւանում գործունեություն ծավալելու իր դիտորդները` որոշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Հայաստանը միայն հրավեր է ուղարկում:

Այս կազմակերպությունից հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ  դիտորդներ։

Դիտորդական խմբի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան 40 տարեկան է, միջազգային հարաբերություններ է ուսանել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավաբանության դպրոցում:

2004 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նա եղել է Մակեդոնիայի վարչապետի պաշտոնակատարը: Եղել է փոխվարչապետ, զբաղվել է եվրոպական ինտեգրացիայի հարցերով:

1998 թվականին 26 տարեկանում նա ամենաերիտասարդ պատգամավորն էր  խորհրդարանում։

Շեկերինսկան գլխավորել է «Սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցությունը, եղել է ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության առաջնորդը Մակեդոնիայի խորհրդարանում։

2009 թվականին նա գլխավորել է դիտորդական առաքելությունը Ղրղըզստանի նախագահական ընտրություններում:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031