Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Պուտինը Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց չունեցավ

Մարտ 21,2012 16:32

Aravot. am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է այն կարծիքին, որ Պուտինի նախագահության օրոք ԼՂՀ հարցի լուծումն ավելի պակաս ակտիվ կլինի, քան նախագահ Մեդվեդևի օրոք: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Այս հարցի լուծումը հիմա դիտարկվում է Իրանի հետ կապված խնդիրների համատեքստում: Եթե Աստված մի արասցե, Իրանի հետ կապված ինչոր բան լինի, կամ պատերազմական գործողություններ լինեն, դա կարող է բերել նրան, որ պատերազմ հրահրվի Ղարաբաղի հետ կապված: Երևի այժմ ավելի շատ սրա մասին են մտածում»:

Դառնալով հարցի հանգուցալուծման հեռանկարին՝ Ա. Կարապետյանը նշեց. «Կազանն այն կետն էր, որտեղ հարցը պիտի հանգուցալուծվեր, բայց չհանգուցալուծվեց»:

Aravot.am-ը պարոն Կարապետյանին խնդրեց մեկնաբանել նաեւ այն փաստը, թե ինչու (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին տրված ճաշից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթով հանդիպել է Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի նախագահների հետ՝ Սերժ Սարգսյանի հետ այդպես էլ առանձնազրույց չի ունեցել: Պարոն Կարապետյանը գերադասեց այս երևույթը չմեկնաբանել, քանի որ ըստ նրա՝ դա այս պահին մեր երկրի համար օգտակար չի լինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031