Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում Աբովյանի պուրակից դեպի Սարալանջ գնացող հին ճանապարահատվածում իրար են բախվել 25-ամյա Գեղամ Գրիգորյանի վարած «Մազդա» մակնիշի 16 ԼՍ 606 համարանիշի, 41-ամյա Վարդան Հարությունյանի վարած «Անի» տաքսի ծառայությանը պատկանոց «Ռենո» մակնիշի Լ 1874 համարանիշի և 49-ամյա Յուրիկ Մարգարյանի վարած «Մերսեդես» մակնիշի 02 ՕՍ 011 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարներ, հատուկ փրակարարական ջոկատի հետ, ինչպես նաև «1-03» ծառայության մի քանի բրիգադներ:
Փրկարարների, բժիշկների և քաղաքացիների օգնությամբ դեպքի վայրից 5 հոգի տեղափոխվեցին Երևանի մի քանի հիվանդանոց:
Նշված հատվածում առաջացած խցանումը վերացնելու համար ժամանել էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի մի քանի աշխատակիցներ:
Քանի որ վթարված ավտոմեքենաների վրա կային գազի բալոններ, փրկարարները գազի արտահոսքը կանխելու նպատակով փակեցին ավտոմքենաների վրա տեղադրված գազի փականները:
Հիվանդանոց են տեղափոխվել տաքսու վարորդ Վ. Հարությունյանը և 35-ամյա Մարիցա Թոմբագչյանը և 31-ամյա Սյուզի Աղինյանը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Այս պահին ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մյուս 4 վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ