Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնինո Գուերայի հեռանալով՝ մի մեծ արեւ պակասեց

Մարտ 21,2012 16:56

Տոնինո Գուերան գնաց միանալու իր հաճարեղ ընկերներին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Միքելանջելո Անտոնիոնիին, Թեո Անգելոպուլոսին եւ  կինոյի այլ մեծերին, որոնց հետ աշխատել էր այս աշխարհում, ում հետ ստեղծել էր 60-80-ականների կինոարվեստի գագաթը համարվող ֆիլմերը: Տոնինոն մեր փառատոնի լավ բարեկամն էր: Առաջին իսկ Երեւան այցելելուց սիրեց Հայաստանը, նրա մարդկանց, «Ոսկե ծիրանը»: Մենք էլ սիրեցինք այդ պարզ ու անսահման կենսասեր մարդուն, քանի որ նրան հնարավոր չէր չսիրել: Նա ոչ միայն նվիրել էր իրեն կինոյին, պոեզիային, արվեստին, նա նվիրում էր իրեն յուրաքանչյուրին, ում հանդիպում էր:  Տոնինո Գուերան առաջինն էր, ով Փարաջանովի կալանավայրում  կաթի շշի կափարիչներից  ստեղծած թալերները դարձրել  է հուշամեդալ եւ նվիրել Ֆելինիին: Մենք էլ նրա օրինակով սահմանեցինք այդ նույն թալերը որպես համաշխարհային կինոյում վաստակի համար պարգեւ: Առաջիններից մեկն այդ պարգեւին արժանացավ Տոնինո Գուերան:   Տոնինոյի գնալով՝ այս աշխարհից մի քիչ լույս պակասեց, իսկ կինոյի աշխարհից՝ մի մեծ արեւ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031