Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ցուցակում «ինքնահռչակված աստղեր, գողականներ ու օլիգարխներ» չկան (Տեսանյութ)

Մարտ 21,2012 16:10

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը ներկայացրին իրենց համամասնական ցուցակը եւ պատասխանեցին լրագրողների հարցերին: Ըստ Վահան Հովհաննիսյանի, «Ամենահաջող եւ ամենամրցունակ ցանկը մերն է: Մեր ընտրողը հասկացել է, որ չի կարելի հավատալ ոչ մուկ բռնելու սարքում դրված պանրի թարմությանը, ոչ էլ խոստումներին ու ստերին, որոնք լսում է արդեն տարիներ շարունակ, այնպես որ՝ մենք շատ լուրջ ակնկալիքներ ունենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մեծամասնականով առաջադրված ՀՅԴ թեկնածուներն անհայտ են` Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց. «Իսկ ո՞ւմ եք դուք ընդհանրապես ճանաչում: Դուք ճանաչում եք կամ նրանց, ով ինքնահռչակվել է աստղ, կամ գողականների, կամ անհայտ աղբյուրներից սարսափելի կերպով հարստացած մարդկանց, որոնց անվանում եք օլիգարխ: Այո, այդ տեսակը շատ էլ ներկայացված չի, բնականաբար, մեր ո՛չ համամասնական, ոչ մեծամասնական ցանկում,այդպիսի մարդիկ մենք չունենք»:

Կոալիցիայի մաս կազմելու հավանականությունը, ըստ Վահան Հովհաննիսյանի, կախված է հաջորդ պառլամենտի «բաղադրությունից», ոչ մի քաղաքական դեղատոմս բացառել չի կարելի. «Այս պահին մենք նման հավանականություն չենք տեսնում, կավարտվեն ընտրությունները` կտեսնենք»:

Aravot.am-ի հարցին, այն, որ ցուցակում Լիլիթ Գալստյանը 20-րդ տեղում է եւ նրանից առաջ կանանցից կա Նունե Պետրոսյան, Կարինե Հարությունյան, չի՞ նշանակում, որ նրա աշխատանքից դժգոհ եք` Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Պատգամավոր դառնալու համար ցանկի համարը այդքան մեծ նշանակություն չունի: Ինքը անցած ընտրությունների ժամանակ ցանկում 21-րդն էր, այնպես որ, ես մեծ տարբերություն չեմ տեսնում: Անցողիկ է: Բոլոր 85 տեղերն էլ անցողիկ են»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե եղե՞լ է տարբերակ, որ Դավիթ Լոքյանին ընդգրկեք առաջին տասնյակում, որովհետեւ մամուլում լուրեր էին շրջանառվում` պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ շատ թերթեր գրում են, որ ըստ շրջանառվող լուրերի, մեր աղբյուրը դաշնակցությունումՈչ ոք ձեզանից դաշնակցությունում աղբյուր չունի,իլյուզիաներ ու պատրանքներ միունեցեք: Գրում եք ինչ պատահի, հետո զարմացած ասում` բա ինչո՞ւ այդպես չեղավ: Այդպես չէր էլ նախատեսված»:

Նշենք, որ «Արմենիա Լադայի» սեփականատեր Կարեն Շահմուրադյանն ընդգրկված է ցանկի 10-րդ տեղում, իսկ Հրայր Կարապետյանը, Հրանտ Մարգարյանը չկան: Շահմուրադյանի հետ կապված ՀՅԴ ներկայացուցիչներն ասացին, որ նա այլեւս գործարար չէ եւ զբաղվելու է օրենսդրական գործունեությամբ: Հարցին` Հրանտ Մարգարյանին չեք ընդգրկել խոցելի՞ լինելու համար` հաշվի առնելով, որ նա հաճախ է հանդիպումներ ունենում Սերժ Սարգսյանի հետ` Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Խոցելիություն ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ չկա` ով էլ լինի այդ նախագահը»:

«Հավատանք, որ փոխենք» կարգախոսի հետ կապված Վ. Հովհաննիսյանը նշեց, որ հավատը բարոյական կատեգորիա է, այն պետք է կարողանաս վաստակել. «Ինչի՞ն հավատանք, որ դուք ունեք բարի միտումներ, որ հայրենասեր է` կասկածի տակ չենք դնում, հո թշնամինե՞ր չենք: Բայց հավատանք, որ իրենք կարող են դա անե լ` դրան չենք հավատում: Հլը մի հատ իրենց համամասնական ցանկը նայեք, նույն անունները, մի երկու հատ էլ ավելացրել են, որ պետք է դեռ «face control» անցնեն»: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ ժողովուրդը հավատի հետ կապված ասացվածք ունի` «Աչքը տեսածին է հավատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031