Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց Խաչատուր Սուքիասյանի դիմումը

Մարտ 21,2012 15:48

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացրեց, հիմք ընդունելով այն, որ իր գործառույթների մեջ չի մտնում դիմումը  բավարարելը կամ մերժելը, նշելով, որ այդ լիազորությունները պատկանում են թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովին, որտեղ Խ. Սուքիասյանը դիմել էր իրեն պատգամավորի թեկնածու գրանցելու համար:

Այսօր ԿԸՀ քննարկմանը ներկայացել էր Խ. Սուքիասյանի իրավապաշտպանը՝ փաստաբանների պալատի  փոխնախագահ Արա Զոհրաբյանը, որը եւս  համամիտ էր ԿԸՀ որոշման հետ, որ Խ. Սուքիասյանի դիմումը բավարարելը կամ մերժելը ԿԸՀ-ի  գործառույթների մեջ չի մտնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031