Կապանում արդեն իսկ սկսել է ձայներ հավաքելու գործընթացը: Պարբերաբար զանգեր են ստացվում, որ մարզկենտրոնում այս կամ այն քաղաքական կուսակցությունների կողմնակիցները ընտրությունների համար ձայն են հավաքում, անձնագրերը, կամ ավելի ճիշտ, անձնագրերի պատճեներն են վերցնում ծանոթ-բարեկամից, հարեւանից, նույնիսկ գործը հասել է կրթական հաստատություններ: Ակտիվ աշխատանքները, ինչպես պարզվում է, ուղղված են նախապես իմանալու եւ ապահովագրելու, թե ինչ քանակի ընտրողների զանգված կունենան ընտրությունների օրը` մայիսի 6-ին: «Ինձանից էլ են անձնագրիս պատճեն ուզել, տվել եմ, ասել են ընտրությունների համար է, որ մոտավոր իմանանք քան հոգի են ընտրելու մեր օգտին: Ծանոթ մարդ էր, ես էլ չմերժեցի ու տվեցի, մեկ ա, ես ընտրության օրը գնալու եմ իմ ուզածին ընտրեմ: Վատն էն ա, որ դեռ կան միամիտ ընտրողներ, որոնք մտածում են, թե իրենց անձնագրի տվյալներն էդ մարդկանց մոտ կան ուրեմն էլ չեն կարա ուրիշի ընտրեն, խաբում են ժողովրդին», -ասում է կապանցիներից մեկը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ