«Չեմ թաքցնում, որ ցանկանում եմ մասնակցել նախագահական ընտրություններին»,- այսօր հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ա. Կարապետյանի փոխանցմամբ՝ դա կլինի, եթե հանկարծ նորից խնդիր չառաջանա, թե որքան ժամանակ է ինքը մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում:
Պարոն Կարապետյանը նախագահ դառնալուց անմիջապես հետո փոխելու է կառավարության կոալիցիոն ձևը և ձևավորելու է մասնագետների կառավարություն: Հետո խորհրդարան է բերելու նոր մարդիկ, որպեսզի խորհրդարանում նրանց անունները փորագրված չլինեն, կամ անձինք աթոռներին կպած չլինեն, ինչպես այժմ են: Հաջորդ քայլը լինելու է ազգայնացման մասին օրենքի ընդունումը:
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարն ասուլիսի վերջում հայտարարեց, որ մայիսի 7-8-ին Նոր նոր տարի է լինելու, քանի որ ժողովրդի ձեռքին լիքը փող է լինելու:
Իսկ ինքը անպայման գնալու է ընտրության և քվեարկելու է ընդդիմության օգտին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ