Գոլֆիստ Թայգեր Վուդսի նախկին մարզիչ Հենկ Հենին իր «The Big Miss» գրքում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկին մեղադրում է ժլատության, սրիկայության եւ այլ արատների մեջ:
Հենկը Վուդսին անվանում է «եսասեր ու եսակենտրոն»: Մարզչի պատմելով՝ գոլֆիստը մշտապես անհարգալից է վերաբերվել շրջապատին, ռեստորաններում ստիպել, որպեսզի ուրիշները վճարեն իր փոխարեն եւ երբ կշտացել, հեռացել է՝ լքելով սեղանակիցներին: Հեննին անգամ չի համարձակվել իր ժլատ սանից պաղպաղակ խնդրել, երբ նա մոտեցել է սառնարանին: Գոլֆիստի այդպիսի պահվածքի պատճառ նախկին մարզիչը համարում է աստղային հիվանդությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ