Հայ ազգային կոնգրեսում դեռեւս չեն շտապում համամասնական ցուցակը հրապարակելու հարցում: Aravot.am-ի հարցին` կոալիցիոն կուսակցություններն արդեն իսկ հրապարակել են իրենց համամասնական ցուցակների առաջին տասնյակները, ՀԱԿ-ում ե՞րբ են պատրաստվում դա անել, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նման հարց իրենք չեն քննարկել: ՀԱԿ-ն իր համամասնական ցուցակը սահմանված կարգով եւ սահմանված ժամկետներում կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե դրանից հետո ԿԸՀ-ն մեխանիկորեն կհրապարակի` այդ ժամանակ էլ հայտնի կդառնա ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, եթե ոչ` Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք կգտնեն ցուցակը հրապարակելու ձեւը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ