Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն ցուցակներում գործում է «քաղաքական նպատակահարմարության» սկզբունքը

Մարտ 21,2012 12:22

«Կոալիցիայի անգամ երեք կուսակցությունների ցուցակներն էլ ինձ մի քիչ զարմացրել են իրենց կառուցվածքով»,- Aravot.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցի,  ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` հավելելով. «Ավելի շատ քաղաքական նպատակահարմարության պահն է գործել, քան քաղաքական սկզբունքը»:

Սուրենյանցի համար , օրինակ, շատ զարմանալի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է. «Ըստ էության, որեւէ տրամաբանություն չկա»:

Նույն սկզբունքով քաղաքագետը զարմանում է, որ ՕԵԿ-ի ցուցակի անցողիկ տեղերում հայտնվել են հասարակությանն անհայտ անուններ կամ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, այդ կուսակցությունում որեւէ դերակատարում չունեցած եւ ԲՀԿ-ին վերջերս անդամագրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայությունը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի ներկայությունն առաջին տասնյակում: «Այսինքն, հիմա մենք տեսնում ենք, որ գործում է ոչ թե քաղաքական սկզբունքը, այլ քաղաքական նպատակահարմարությունը եւ ցուցակներն այս առումով դժվար են ենթարկվում որեւէ տրամաբանության»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031