Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում հեռու «գնացող ենթադրություններ» չեն անում

Մարտ 21,2012 12:19

Երեկ երեկոյան ՕԵԿ-ի 15 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր հակիրճ ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ ասաց, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նաեւ որոշ ակնարկներ արեց. «Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է և շատ գնահատելի որակ, որովհետեւ, գիտես, շատ մարդիկ քաղաքականության մասին արտահայտվում են այնպես, ինչպես իրենք են մտածում. Ասում են, որ…պետք է ասեմ` քաղաքականությունն անբարոյականություն է: Բայց նաեւ ՕԵԿ-ն ապացուցեց, որ` ոչ, քաղաքականությունը բարոյականություն է եւ մարդը չի կարող երկուշաբթի օրը բարոյական լինել, երեքշաբթի օրը` անբարոյական»:

ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք նախագահի ելույթը պատասխան էր ԲՀԿ համագումարի ժամանակ, նույն դահլիճում հնչած, քննադատությանը: «Ես նման հեռու գնացող ենթադրություններ չեմ կարող անել: Նախագահն ուղղակի ելույթ է ունեցել կոալիցիոն գործընկերներից մեկի 15-ամյակին նվիրված միջոցառմանը»,- ասաց Խաչիկ Գալստյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031