Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններն արդեն խախտվում են

Մարտ 21,2012 12:15

«Յուրահատուկ» դիրքորոշում ունի մեր ԿԸՀ-ն: Նրա ղեկավարը՝ Տիգրան Մուկուչյանը, մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է. «Այդ այցելությունները որակում եմ որպես նաեւ գաղափարների տարածում, եւ այլն, եւ այլն: Պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից եթե մենք նայում ենք, Ընտրական օրենսգիրքը սահմանում է մի բան՝ նախընտրական քարոզչության ժամանակահատված, որի ընթացքում սահմանափակումներ են սկսում կիրառվել ամենատարբեր բնույթի: Իսկ եթե նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս է իրականացվում այդ գործունեությունը, հետեւաբար՝ այս գործունեությունը ընդհանրապես չի կարող որակվել որպես նախընտրական քարոզչության կամ սահմանված կարգի խախտում»: Ինչպես կռահեցիք, նա խոսում է վարչապետի քարոզչական այցերի մասին եւ, փաստորեն, հաստատում, որ մեր կառավարությունը պետական միջոցների հաշվին զբաղվում է կուսակցական քարոզչությամբ:

Պարոն Մուկուչյանը իր շեֆերին արդարացնում է՝ հղում կատարելով ընտրական օրենսգրքին: Այնուամենայնիվ, նույն ընտրական օրենսգիրքն է սահմանում քարոզչության հավասար պայմաններ: Այսինքն՝ օրենքի խախտում է ե՛ւ պաշտոնական դիրքի չարաշահումը, ե՛ւ պետբյուջեի միջոցները հօգուտ մեկ կուսակցության մսխելը: Իսկ հեռուստաընկերությունները միջոցներ եւ եթերաժամանակ են վատնում իշխող ուժին սատարելու համար:

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031