Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, թե քանի որ իշխանությունները չեն ուզում մեծամասնական ընտրակարգը վերացնեն, իրենք բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրելու են իրենց թեկնածուներին: Առայժմ ՀԱԿ-ը թեկնածուներ առաջադրել է 15 ընտրատարածքներում: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց, թե իրենց որոշումը` 41 ընտրատարածքում թեկնածուներ ունենալու փոխվե՞լ է. «Ոչ մի բան էլ չի փոխվել, ՀԱԿ–ը մտադիր է 41-ում էլ առաջադրել: Երբ որ ամբողջ պրոցեսը կավարտվի, այն ժամանակ կամփոփենք»:
Կան ընտրատարածքներ, օրինակ, Արաբկիրի թիվ 4-ը, որտեղ ընդդիմադիր ուժերն առաջադրել են մի քանի թեկնածուներ: Մեր հարցին` չե՞ք ուզում համագործակցել այդ դաշտում ու միասնական պաշտպանել 1 թեկնածուի` Արման Մուսինյանը պատասխանեց. «Երբ որ առաջադրումները կավարտվեն, այն ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, դա պարզ կլինի ամսի 22-ից հետո»:
Թե երբ պատրաստ կլինի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը` Ա. Մուսինյանը չպատասխանեց` նշելով, որ ժամկետի սահմանում կավարտեն ու կհրապարակեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև