Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնն Իջեւանն է, առաջադրվել է պատգամավորության 4 թեկնածու: Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը մտածելու պատճառ ունի: ՀՀԿ-ն թիվ 41
ընտրատարածքում առաջադրել է վերջերս այդ կուսակցությանն անդամագրված, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ով այս ընտրատարածքի գործող պատգամավորն է: Իսկ «Օրինաց երկիրը» թիվ 41-ում առաջադրել է այդ կուսակցության Տավուշի մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի թեկնածությունը: Վերջինիս դուստրը մարզպետի կրտսեր տղայի նշանածն է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը մայիսի 6-ի ընտրություններում ո՞ւմ է պաշտպանելու` օրերս իր կուսակից դարձած Հ.Հակոբյանին, թե՞ խնամի դարձած իր տեղակալ Վ. Վարդապետյանին:
Ոսկան Սարգսյան