Լրահոս
Օրվա լրահոսը

Թոխմախի Մհեր. «Կարող եմ, չէ, մտածել, որ նկարում են ինձ, որ հետո նկարս տան քիլլերներին»

Մարտ 21,2012 12:09

Հատվածներ Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցից:

– Ցիվիլ ընտրության մասին եք խոսում: Մինչդեռ օրեր առաջ, մեղմ ասած, ձեր ոչ ցիվիլ պահվածքի ականատեսը դարձանք: Լրագրողին անպատվել էիք միայն այն բանի համար, որ նա ձեզ փորձել էր լուսանկարել:

– Փողոցում, փողոցում:

– Այո, փողոցում: Եվ ի՞նչ…

– Դեռ մայթն էլ չէի հասցրել անցնել: Ճիշտ է միջադեպ եղել է: Ես հարգում եմ բոլոր լրագրողներին, բայց բաներ կան, որ ազդում է մարդու նյարդերի վրա: Օրինակ, ես ունեմ թշնամիներ, ինձ հետ դեպք է պատահել ու բոլորդ էլ գիտեք: Բոլորդ գիտեք, թե 8 տարի առաջ ինչ պատահեց ինձ հետ: Մեկ էլ կանգնած ես փողոցում, մեկը ապարատը պահել ա վրադ, ինչ-որ մեկը, ու մի երեսուն վայրկյանի չափ նկարում է: Քիչ է մնում քեզ ասի՝ հլը գլուխդ մի հատ սենց թեքի աջ, որ լավ նկար դուրս գա: Ճիշտն ասած, սկզբում ես ձայն չհանեցի, ասացի նկարում ա՝ թող նկարի: Բայց որ ապարատը երկար պահեց վրաս՝ ես ներվայնացա: Կարող եմ, չէ, մտածել, որ նկարում են ինձ, որ հետո նկարս տան քիլլերներին: Որովհետեւ դեպք է եղել ինձ հետ ու էդ դեպքը մինչեւ օրս չի բացահայտվել, եւ ես շատ մտավախություններ ունեմ: Դրանից հետո, երբ ասում եմ՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում, մոտենում է լրագրողը եւ դիկտաֆոնը բերանս մտցնելով, սկսում է հարցեր տալ: Ճիշտ է, ասել եմ՝ գնա հորդ նկարի: Ես հունից դուրս եկա:  Սա լրագրողի դեմ չի եղել, որովհետեւ ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը եւ լրագրողներին: Ես էլ եմ դեմ, որ լրագրողներին նեղացնեն եւ վիրավորեն, բռնության ենթարկեն, ծեծեն: Բայց լրագրողն էլ իր չափը  պետք է ճանաչի: Լրագրողները միշտ իմ նկատմամբ վատ են տրամադրված, մտածում են, թե ես չգիտեմ ով եմ: Հենց շփվում են հետս, ասում են՝ այ մարդ, էդ մարդը նորմալ մարդ ա, ինչի՞ էինք մենք տենց վատը մտածում նրա մասին: Էդ կողմից  Գագիկ Շամշյանը լավ է. էնպես է նկարում, որ ոչ էլ իմանում ես՝ նկարել ա: Գագիկ Շամշյանը թաքուն է նկարում, իսկ սա եկել ա րոպեներով ապարատը պահել ա վրաս: Ուրեմն՝ ձեզ ասեմ, որ իրենց նպատակն ինձ նկարելը չէր, նպատակն ինձ պրովոկացիայի ենթարկելն էր: Լրագրության մեջ էլ պետք է արհեստավարժ լինես, նկարելու մեջ էլ, ամեն ինչի մեջ էլ արհեստավարժ լինելը լավ է: Ենթարկվեցի պրովոկացիայի: Իրենց նպատակն էլ հենց դա էր:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031