Aravot.am-ի հարցին` իշխանական-կոալիցիոն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը երեկ հրապարակեցին իրենց համամասնական ցուցակների առաջին 15 եւ 20 համարները` ի՞նչ տպավորություն են թողնում այդ ցուցակները, ի՞նչ եզրահանգումներ լարելի է անել, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը պատասխանեց. «ՕԵԿ-ի անունն արդեն իսկ «տպավորություն է», ի՞նչ տպավորություն կարող է թողնել այդ կուսակցության ցուցակը»:
ԲՀԿ-ն ու նրա ցուցակը, մեր զրուցակիցը «այլ հարց» է համարում, բայց քանի որ զբաղված է ՀԱԿ-ի նախընտրական գործերով, չի հասցրել ծանոթանալ ԲՀԿ-ի ցուցակի 20-յակին: Ընդհանրապես, նա ճիշտ է համարում այդ ցուցակներին անդրադառնալ ամսի 22-ից հետո, երբ գրանցումների հարցն էլ կավարտվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ