Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատանք տեսածին

Մարտ 21,2012 11:48

«Հավատանք, որ փոխենք» վերնագրի տակ vahe mart-ը գրում է, որ չգիտի, թե որ հանճարներն են հորինել ՀՀԿ-ի լոզունգը, բայց նա սկսել է հավատալ կարգախոսին. «Չգիտես ինչու իմ մոտ կասկած չմնաց, որ այսուհետ ինձ գաիշնիկները անտեղի չեն կանգնացնի եւ կաշառք չեն պահանջի, որ գնամ ոստիկանություն դիմում գրելու, ինձ ոստիկանները չեն ցրի, որ գնամ ԶԱԳՍ վկայական ստանալու, ինձանից վարիչը կաշառք չի պահանջի, որ գոլդ համարներով եւ մուգ ապակիներով մեքենաների վարորդները ամրագոտի կօգտագործեն եւ ԱՊՊԱի կտրոնը կկպցնեն ապակուն անկախ Շամշյանի նկարների հրապարակումից ֆեյսբուքում: Իսկ որ մի քիչ ավելի շատ ճիգեր գործադրեմ, կսկսեմ հավատալ, որ իմ կենսամակարդակը ահագին բարձրացել ա շնորհիվ հանրապետականների։ Բայց որ ճիշտն ասեմ, ես չգիտեմ ինչու, հավատում եմ իմ աչքի չորսը տարվա տեսածին, ոչ թե մեծարգո նախագահի փուչ խոսքերին»։ Հ.Գ.-ում գրում է, որ ԲՀԿ-ի կարգախոսը՝ հավատա, վստահիր, պահանջիր, ավելի լավն է. «Բայց դե իրանք էլ են օդ»։

werwird-ը մեկնաբանում է. «Որ սենց գնա, հաջորդ քայլը գիր բացողի մոտ գնալն ա լինելու։ Գեղամյան, Խ. Հարությունյան, Բաբուխանյան եռյակը կարող են «խփված օդաչուների խումբ» առանձին ենթահանձնաժողով ստեղծել ու ԱԺ նիստերին միասնական հանդես գալ»:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031