Այսօր մարտի 21-ին հետաքրքիր փաստ է արձանագրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ինչպես Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրողը, Տիգրան Մեծի փողոցում, Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց Մերսեդես G-500 մակնիշի, 001 ՏՈ 01 համարանիշի ավտոմեքենան, կայանված է 2-րդ շարքում, իսկ դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:
Մեքենայի վարորդը նկատելով որ Գագիկ Շամշյանը նկարում է իր մեքենան, արագորեն մեքենայի միջից հանում է ԱՊՊԱ կտրոնը և փակցնում ապակուն:
Գ. Շամշյանը հայտնում է որ նշված ավտոմեքենան գրանցված է Էրեբունի վարչական շրջանում գործող Մուշ-Մեդիա ՍՊԸ հաշվեկշռում:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: