Հատված Կենտրոնական բանկի 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանի հետ հարցազրույցից:
– Որքանո՞վ է մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխության անհրաժեշտությունն ազգային անվտանգության խնդիր:
– Տնտեսական վերափոխումները երկրի բարեփոխման առանցքն են. բազմիցս արտահայտվել եմ, չեմ կրկնվելու, նշեմ միայն, որ իշխող ուժերը պետք է գիտակցեն, որ Հայաստանը գտնվում է աղետալի վիճակում՝ տնտեսության հետճգնաժամային վերականգնման ցուցանիշով մենք վերջինն ենք ԱՊՀ երկրների թվում: 2011թ. ժողովրդագրական ցուցանիշները, ծնունդների թվի կրճատումը, ծավալուն արտագաղթը արտացոլումն են այդ վիճակի: Զավեշտալին, սակայն, այն է, որ իշխանավորները այս վիճակում ևս խոսում են միայն հաջողությունների մասին, խուսափում են առկա պրոբլեմներն անգամ ակնարկելուց:–
Անցած տարիների սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության համար, որպես կոալիցիայի անդամ, պատասխանատու է նաև ԲՀԿ-ն: Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ տնտեսական գործունեությունը:
Կարդացեք նաև
– Սա հենց այն անպատասխանատվության արտահայտությունն է, որի մասին արդեն նշվեց: Առանձին խնդիրները քննարկելիս ԲՀԿ ներկայացուցիչները, իսկ վերջին համագումարում նաև ԲՀԿ առաջնորդը ազնվություն են ունենում պրոբլեմների մասին ակնարկելու, բայց երբ գալիս է վճիռ կայացնելու պահը, այն վերածվում է իշխանություններին սատարող ուժի և իր լուռ համաձայնությունը տալիս իրականացվող բոլոր ծրագրերին:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ժամանակ»