Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին աշխատակիցը դատի է տվել Գաֆեսջյանին՝ վճարի պահանջով

Մարտ 21,2012 11:38

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային գրասենյակը տեղեկացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած Ջերարդ Գաֆեսջյանին վերաբերող հոդվածի մասին:

Ջոն Ուոթերս կրտսերը պնդում է, թե իր ծերացող ղեկավարը խելացնոր է դարձել ու իրեն պարտք է 5 մլն ԱՄՆ դոլար

Ջերարդ Գաֆեսջյանը քաջ  հայտնի է Մինեսոտայում որպես արվեստի երկրպագու և բարերար, ով օգնել է պահպանել Կոմո այգում գտնվող նահանգային տոնավաճառի պատմական կարուսելը, որն այժմ կրում է նրա անունը:

Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամի երբեմնի տնօրենը դաշնային դատարանում ասել է, որ Գաֆեսջյանը նաև կոպիտ ղեկավար էր, ով տարիքն առնելուն պես  դարձավ խելացնոր, ժլատ և ոխակալ, և ով թերավճարել է իր աշխատակցի աշխատավարձն ավելի քան 5 մլն դոլարի չափով:

Ջոն Ջոզեֆ Ուոթերս Կրտսերն, ով սկսել էր աշխատել Գաֆեսջյանի մոտ, երբ նա Ուեսթ Փաբլիշինգում գործադիր տնօրեն էր, նաև պնդեց, որ Գաֆեսջյանը փորձել է վնաս հասցնել նրա համբավին և խուսափել է վճարել աշխատավարձերն ու արտոնավճարները` անհիմն պնդելով, թե Ուոթերսը հափշտակել է Գաֆեսջյանի անձնական գումարները:

Ոչ Էդեն Փրեըրիում բնակվող 55 ամյա Ուոթերսը,  ոչ էլ 86 ամյա Գաֆեսջյանը չեն պատասխանել չորեքշաբթի օրը մեկնաբանություն  ակնկալող հարցադրումներին: Գաֆեսջյանը այժմ ապրում է Նեպլսում`Ֆլորիդայի նահանգ:

Ուոթերսը առանց փաստաբանի օգնության 47 էջանոց հայց է ներկայացրել:  Երեքշաբթի Սենթ Փոլում ներկայացված հայցում ասվում է, որ 1994 թվականին նա աշխատել է Գաֆեսջյանի մոտ, որն այդ ժամանակ վերահսկում էր  Ուեսթ Փաբլիշինգի վաճառքը և մարքեթինգը:

Հայցում ասվում է, որ Գաֆեսջյանը շահեÉ է մոտ 300 մլն ԱՄՆ դոլար Ուեսթի իր բաժնետոմսերի í³×³éùÇó, երբ Թոմսոն կորպորացիան՝ այժմ Թոմսոն Ռոյթերսը, գնեց ընկերությունը 1996 թվականին: Ուոթերսը հայտնեց, որ հետո նա սկսեց աշխատել Գաֆէսճեանի «ընտանեկան գրասենյակում»` ղեկավարելով նրա անձնական, ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրերը:

Ուոթերսը տեղեկացրեց, որ  խորապես հիացած էր Գաֆեսջյանով, թեև նա կարող էր լինել բարդ և պահանջկոտ ղեկավար:

«Գաֆեսջյանը չափազանց եսակենտրոն էր, ցուցամոլ, ինչն ինձ եսասիրական մոլուցք և հաճախակի ցուցադրվող մեծության մտագարություն թվաց: Նա նաև տառապում էր ընդգծված խելացնորությամբ և հաճախակի, գրեթե ամենօրյա, զայրույթի պոռթկումներով» – հայցում պնդáւմ է Ուոթերսը:

Ուոթերսը հայտնեց, որ նա հոգնել էր չարաշահումներից և աշխատանքից հեռացավ 2009 թվականին, սակայն  մինչև 2011 թվականի կեսերը շարունակում էր կատարել Գաֆեսջյանի տարօրինակ առաջադրանքները:

Նա տեղեկացրեց, որ ներկայացրել է Գաֆեսջյանի բիզնես գործարքները Հայաստանում և այլուր ամբողջ աշխարհում: Ըստ Ուոթերսի՝ նա  Գաֆեսջյանի վստահված անձն է եղել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նախագծի իրականացման գործընթացում: Վաշինգտոնում գտնվող թանգարանի կառուցումը կասեցված է դատարանի կողմից 2008թ.-Çó։

Ուոթերսն ասաց, թե 2009թ. նա տեղեկացել է, որ Գաֆեսջյանը հաշվապահներ ու իրավաբաններ է վարձել, իր տարբեր սեփականությունների հաշվապահական փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Նա  տեղեկացել էր, որ Գաֆեսջյանը «վիրավորական ու անհիմն» մեղադրանքներ է ուղղել  իր և մյուս աշխատակիցների հասցեին, սակայն միևնույն ժամանակ շարունակել է օգտվել իր ծառայություններից մինչև 2011թ. կեսերը։

Հայցում նշված է, որ Ռիք Օսթրումը, ով նախկինում  ԴՀԲ-ում վերահսկող է եղել, իսկ այժմ աշխատում է որպես մասնավոր հետաքննող Ուայթ Բեըր Լեյք քաղաքում գտնվող Ուեյփոյնթ ընկերությունում, հուլիսին հայտնել է Ուոթերսին, որ իր ընկերնությանը վարձել են հետաքննելու մեղադրանքները, համաձայն որոնց Ուոթերսը կանխիկ գումար  է դուրս գրել Գաֆեսջյանի անձնական բանկային հաշվից։

Ութերսն ասաց, որ դեկտեմբերին նրա հետ կապ են հաստատել ԴՀԲ-ից ու հայտնել, որ հետաքննություն է սկսվել ։

Ուոթերսը պնդում է, որ Գաֆեսջյանը փորձել է վախեցնել ու ճնշել իրեն` կապ հաստատելով ԴՀԲ-ի հետ, դադարեցնելով պայմանագրերը այն ընկերությունների հետ, որոնք ըստ նրա «Ուոթերսի հետ ընկերական էին», պնդելով, որ Ուոթերսի հեռախոսը գաղտնալսվում է, ու սպառնալով Գաֆեսջյանի այլ աշխատակիցներին ու գործընկերներին, ովքեր պլանավորում էին մասնակցել Ուոթերսի հարսանիքին։

Ուոթերսը նաև պահանջել է ժամանակավոր արգելափակող հրաման արձակել, որով կկանխվի Գաֆեսջյանի կողմից փաստաթղթերի և այլ տեղեկատվության ոչնչացումը։

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031