Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ցուցակն այնքան էլ առաջ չի գնա

Մարտ 21,2012 10:50

Մինչեւ ցուցակի կազմումը ՀՀԿ-ամերձ շրջանակները պնդում էին, որ ցուցակը լինելու է թարմացված, որ այնտեղ լինելու են նոր, երիտասարդ, անսպասելի դեմքեր, այնպիսի վառ անհատականություններ, որ ընտրողը միանգամից ցանկություն կունենար, որ ընտրությունները լինեն հենց հաջորդ օրը, որ ինքը շտապի ընտրատարածք եւ ձայն տա ՀՀԿ-ին։ Ներկայացված ցուցակում մի քանի տարեց ՀՀԿ-ականներ չկան կամ վերջում են, ինչպես Ռաֆիկ Պետրոսյանը, Մկրտիչ Մինասյանը կամ Վազգեն Կարախանյանը։ Բայց դրա փոխարեն կան մարդիկ, ովքեր կարող են քաղաքական երկարակեցության ռեկորդակիրներ համարվել։ Օրինակ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Մուրադ Մուրադյանը ցուցակում 42-րդն է։ Նախորդ տարի տոնեցին Մուրադյանի 80-ամյակը, եւ այդ տարիքի պատգամավոր ներկա խորհրդարանում չկա։ Խորհրդային Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը նույնպես մոտենում է 80-ին, եւ նա ցուցակի 41-րդն է։

Ցուցակում բացակայում է ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլեւ նրա հովանավորյալները՝ նույն Մկրտիչ Մինասյանը, Արտակ Զաքարյանը կամ Հովհաննես Սահակյանը։ Ցուցակում չկա նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր՝ Գագիկ Աբրահամյանի անունը։ Իսկ ջավախահայեր Տաճատ Վարդապետյանի եւ Հայկ Սանոսյանի բացակայությունը կարելի է համարել Մոսկվայում ջավախահայերի առաջնորդի համարում ունեցող Նորիկ Թեւանյանի գործոնի բացառում։ Այս մարդիկ են հրաժարվել աջակցել ՀՀԿ- ին, թե ՀՀԿ-ն է հրաժարվել նրանց

աջակցությունից եւ  միջամտությունից, դժվար է ասել։

Ի տարբերություն 2007թ., այս անգամ ցուցակում ընդգրկված չեն այն ՀՀԿ-ականները, ովքեր առաջադրվել են մեծամասնական ընտրատարածքներում։ Սա նշանակում է, որ ցուցակն այնքան էլ առաջ չի գնա։ Եթե հաշվենք, որ ՀՀԿ-ն կստանա այնքան ձայն, որքան 2007թ. եւ խորհրդարան կգա 39-40 պատգամավոր, ապա ստացվում է, որ այն կկանգնի Մուրադ Մուրադյանի վրա, ով ցուցակում 42-րդն է: Ցուցակից դուրս կգան Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյանից նա, ում նախագահ Սարգսյանը կհանձնարարի կառավարություն ձեւավորել։ Այսինքն՝ ցուցակը կկանգնի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի վրա, որից հետո սկսվում են նախարարները, փոխնախարարները, մարզպետներն ու բուհերի ռեկտորները:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031