Վերջերս անընդհատ լուրեր են շրջում, թե ԱԺ ԲՀԿ-ական պատզամավոր Վարդան Բոստանջյանը չի լինելու ցուցակում։ Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստում վերջնական լուծում էր ստանալու նաեւ այս հարցը։ Փաստորեն, այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ կուսնվիրյալները հետին պլան են մղվում։ Երբ այս մասին հարցրինք Վարդան Բոստանջյանին, նա ասաց. «Այդ խոսակցություններն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, ցուցակի ձեւավորման գործընթացն էլ քննարկման փուլում է գտնվում»: Թե ինքը ցուցակի որ տեղում է լինելու, խուսափեց նշել. «Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինքը ցուցակի որ տեղում է լինելու»: Մեր հարցին, թե վատ չի՞ զգում արդյոք, որ նորեկներն առաջատար տեղ են զբաղեցնելու ցուցակում, ասաց. «Պետք ա նույնիսկ ողջունել նորեկների մուտքը»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»