Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունում, որին մասնակցում են 45 երկրների 350 շախմատիստներ եւ որոնց կեսից ավելին գրոսմայստեր են, Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Առաջին օրը հաղթանակ են տարել Վլադիմիր Մովսիսյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հավհաննիսյանը, Զավեն Ադրդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի են խաղացել Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Գաբրիել Սարգսյանը (միմյանց հետ), Տիգրան Լ.Պետրոսյանը եւ միայն Վլադիմիր Պողոսյանն է պարտություն կրել:
Պլովդիվում որոշվում են ոչ միայն չեմպիոններն ու մեդալակիրները, այլեւ այն 23 շախմատիստների անունները, որոնք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ