Անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ֆիլիպինցի Մենի Պակյաոն տեղի ռադիոկայաններից մեկով հայտարարել է մոտ ժամանակներս կարիերան ավարտելու մասին:
Նրա խոսքերով, Աստված եկել է իր երազին եւ խորհուրդ տվել հեռանալ ռինգից: Սակայն «Պակմենը» չի ճշգրտել, թե մինչ այդ, այնուամենայնիվ, դեռ քանի՞ մենամարտ է պատրաստվում անցկացնել: Բարձրյալը երազում բռնցքամարտիկին ասել է. «Դու բավականաչափ գործ արել ես: Դու կարողացել ես հանրաճանաչ դառնալ, իսկ դա կործանարար է»:
33-ամյա Պակյաոյի հավաստմամբ, ինքն Աստծո հետ հաճախ է շփվում: Իսկ ավել վաղ ասել է, թե Բարձրյալն իրեն հատուկ է ընտրել՝ աշխարհում քրիստոնեական հավատքը տարածելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ