ՕԵԿ 15-ամյակի միջոցառման ժամանակ այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տասը անուն հրապարակեց, որոնց «Օրինաց երկիր» կուսակցությունը մեծամասնական կարգով կառաջադրի: Այսպիսով, Երեւանի տարբեր ընտրատարածքներում ՕԵԿ-ը կառաջադրի տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո), «Եվրոպա» ընկերության փոխտնօրեն Կարեն Բոթոյանին, Արմեն Հարությունյանին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դեզի Հովհաննիսյանին, Շիրակի տարբեր ընտրատարածքներում` Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին եւ Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանին, Գյումրիում` ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, Կոտայքում` ՕԵԿ երիտասարդական թեւի նախագահ Արթուր Միսակյանին, Տավուշում` Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանին:
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ամբողջ ցուցակն այս պահին հնարավոր չէ հրապարակել: