Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պատգամավորացուներին ոչ կարող են զեղչեր անել, ոչ էլ «նիսյայով» եթեր տրամադրել

Մարտ 20,2012 23:21

Aravot.am –ի հետ զրույցում Գյումրու «Ցայգ»  հեռուստաընկերության նախագահ  Մարգարիտա Մինասյանը տեղեկացրեց, որ  քաղաքական գովազդի մեկ րոպեն իրենց մոտ սահմանվել է 6 հազար դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այն տրամադրվելու է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: «Իհարկե, մենք նախկինում ավելի բարձր գներ ենք սահմանել, բայց նախկինում զեղչերի ավելի ճկուն համակարգ է  աշխատել, էս դեպքում օրենքը չի թույլատրում մեզ ոչ մի տիպի զեղչեր կամ բոնուսային ինչ-որ ավել ցուցադրումներ տալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է  հեռուստատեսությունը թեկնածուների  համար  նիսյայով գործ անի. նշենք, որ Գյումրիում այնպիսի  լճացած վիճակ է, որ նույնիսկ ոսկյա ամենաթանկարժեք զարդերն  ու կահույքն են նիսյայով վաճառում, միայն թե գնորդ գտնվի: «Հնարավոր չէ, քանի որ դրանով առաջին հերթին մենք կվնասենք առաջադրվող թեկնածուին, որովհետև ինքն անմիջապես իր հիմնադրամից պիտի ուղղորդի  գումարները հեռուստաընկերություն ու էնտեղից անմիջապես կտրոնները վերցնի», -բացառեց տիկին Մինասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031