Ջասթին Բիբերի երկրպագուները սարսապած են. նոր ֆոտոշարքը վախեցրել ու տխրեցրել է երգչի երկրպագուներին: Օրերս «Complex» ամսագրում են հայտնվել Բիբերի լուսանկարները, որտեղ նա ծեծված ու այլանդակված դեմք ունի: Ծեծված երգչի լուսանկարների շուրջ տարբեր լուրեր պտտվեցին, մասնավորապես, որ Ջասթին փորձել են սպանել: Բայց «Complex» ամսագրի հերոսը, մեկնաբանելով տարածված լուրերը, նշել է` «այդ լուսանկարներով ես ձեզ ցանկացա ցույց տալ արդեն մեծացած, 18-ամյա Ջասթինին. լուսանկարներն էլ, որտեղ ես բոքսի ռինգում եմ, արյունոտ, կոտրված քթով, արվել են իմ նոր ալբոմի համար»: