Կանոնավոր սեռական կյանքը դրական ազդեցություն ունի մարդու առողջության վրա. ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Տրվելով սիրախաղերին՝ մարդիկ չեն մտածում, թե այդ ընթացքում իրենց օրգանիզմում քիմիական մակարդակով ինչ է տեղի ունենում: Իրականում` ըստ Վ. Շահրամանյանի` օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները նման են հաճելի ֆիզիկական աշխատանքից հետո ի հայտ եկող պատկերին. «Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն: Բարձրանում է իգական սեռական հորմոնների՝ էստրոգենի եւ պրոգեստերոնի, ինչպես նաեւ արական տեստոստերոնի մակարդակը: Շնչառությունը դառնում է ավելի խոր, քան սովորական վիճակում, ուստի թոքերն ակտիվորեն օդափոխվում են, արյան մեջ, բնականաբար, թթվածնի ավելի շատ պաշարներ են մտնում: 2-15 վայրկյանների ընթացքում, երբ միջինում տեւում է օրգազմը, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը, սրտի կծկումների արագությունը երբեմն աճում է մինչեւ 160 զարկ մեկ րոպեում: Ակտիվ սպորտաձեւերի ժամանակ արյան մեջ ավելանում են կենսաբանական ակտիվ նյութերի, որոշ հորմոնների մակարդակը: Նույնը տեղի է ունենում սեռական ակտի ժամանակ: Ապացուցված է, որ ակտիվ սեռական կենսակերպը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, սթրեսներից ազատվելուն, ստեղծում է լավ տրամադրություն, ապահովում է բարձր իմունիտետ»,- բացատրում է բժիշկը հավելելով` ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի, մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում :
Պարզվում է`կանոնավոր սեքսը երկարեցնում է կյանքը 7-10 տարով: Որակյալ սեքսից հետո, բշժկի մեկնաբանմամբ` ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունից ազատվելուն օգնում են միանգամից մի քանի հորմոններ՝ էնդորֆինները, էստրոգենը եւ տեստոստերոնը. «Ուժեղ ցավերի հետ առնչվող իրենց հիվանդներին առաջատար բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի հիշել մարդկային հարաբերությունների ամենաինտիմ կողմի մասին »:
Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30% ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, գրիպի ու մրսածության հարուցիչներին` «բացի այդ, սեքսուալ սխրանքների պահերին օրգանիզմում հորմոնային փոփոխությունները նպաստում են կոլագենի ավելի ակտիվ արտադրությանը. նյութ, որ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ, ձիգ ու հմայիչ»,- հավելեց Վ. Շահրամանյանը:
Կարդացեք նաև