Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօր թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հայոց համազգային շարժում կուսակցությունից Արամ Մանուկյանը:
Թիվ 12-ում կրկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր է՝ Անահիտ Բախշյանը:
22 ընտրատարածքում Գանձակի համայնքի ղեկավար՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Վանիկ Հարությունյանն է եւ ՀՅԴ-ից Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտաշես Նիկոյանը:
Թիվ 23-ում ինքնաառաջադրվել է «Թեժ Վոթերֆոլ» ընկերության տնօրեն անկուսակցական Վարդան Ջհանգիրյանը, թիվ 30-ում՝ կրկին «Ժառանգությունից» այս անգամ գործարար՝ «Սզնի» ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն է, թիվ 32-ում էլ ինքնաառաջադրվել է անկուսակցական Օֆելյա Վահանյանը:
Կարդացեք նաև
Թիվ 33-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: 34-ում՝ «Սովռանո» ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Թիվ 37-ում՝ ինքնաառաջադրվել է Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը, իսկ 38-ում ինքնաառաջադրվել է «Քյու-Հաշ» ընկերության անկուսակցական տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ