Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյան-Պուտին հանդիպումը ՀՀԿ-ի համար վտանգ չի ներկայացնում

Մարտ 20,2012 22:41


Օրերս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր տեղեկությունը, թե Քոչարյանն ու ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպել են, եւ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկության, որը Սողոմոնյանը հերքել էր՝ նրանք քննարկել են  Հայաստանի նախընտրական իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը:

Aravot.am-ն այսօր ՀՀԿ  փոխնախագահ Գալուստ Սահակյանին  հարցրեց՝ ՀՀԿ-ն անհանգստացած չէ՞ հայաստանյան ընտրություններից առաջ տեղի ունեցած այդ հանդիպման փաստից. «Ընդհանրապես ես միշտ հանդիպումներում դրական բան եմ տեսնում ու չեմ կարծում, որ որեւէ հայ կա աշխարհում, որը որեւէ տեղ հանդիպի ու  դա պետության համար վտանգ դառնա»: Մեր պնդմանը՝ պետությանը չի վտանգի, իսկ ՀՀԿ-ի՞ն, Սահակյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դրանից ՀՀԿ-ին վտանգ կսպառնա: ՀՀԿ-ին մի կողմ դնենք: Վտանգները բոլորի համար են, մեր խնդիրը միայն պետությունն է եւ նրա արժեհամակարգը: Մենք այդ ճանապարհով ենք շարժվում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031