Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դավիթ Կարապետյանի` ՕԵԿ-ը ԱԺ կտանի «սեփական ձեռագիրը»

Մարտ 20,2012 21:35

«Վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում եւս տեղի ունենա սերնդափոխություն եւ քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցեն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան կրթական ցենզ, աշխատանքային որոշակի փորձառություն եւ վճռականություն` իրենց մասնակցությունն ունենալ պետության զարգացմանը»,-«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված քաղաքական դաշտ անցնելու որոշումն, ասաց պաշտպանության նախարարության արդեն նախկին մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նրա կարծիքով ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը պետության շարունակական զարգացումն ապահովելն է, որպեսզի մարդիկ ՀՀ-ից ոչ թե արտագաղթեն, այլ ներգաղթեն. «Յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի այս հարցում պետք է իր ներդրումն ունենա, իսկ քաղաքական գործիչները, անկախ քաղաքական դավանանքից, օրենսդրորեն ապահովեն այդ գործընթացը»:

Aravot.am-ի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված ՕԵԿ-ի ընտրությունը, Դավիթ Կարապետյանն ասաց, որ ՕԵԿՆ աչքի է ընկել իր օրինաստեղծ գործունեությամբ.«Մեկ այլ կարեւոր հանգամանք նաեւ այն է, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են խոստումնալից երիտասարդներ, ովքեր աշխարհի բարձրակարգ համալսարաններում են սովորել, աշխատանքային կարիերայում աչքի են ընկել բարեխիղճ աշխատանքով: Կարծում եմ, այդ թիմով հնարավոր է Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի փոփոխություններ իրականացնել ու սեփական ձեռագիրն ունենալ»: Դիտարկմանն` իր կարծիքով ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «ժառանգությունը» պակա՞ս օրինաստեղծ աշխատանք են կատարել, Դավիթ Կարապետյանը պարզաբանեց, որ իր նկատմամբ ՕԵԿ-ից է հետաքրքրություն եւ համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ եղել. «Մեծ հաշվով` գլխավոր խնդիրը ժողովրդին ծառայելն է, պետության զարգացմանը մասնակցություն ունենալը, իսկ մնացյալ հարցերն ածանցյալ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031