Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 8, թե՞ ապրիլի 7. Պատասխանում են հայտնիները

Մարտ 20,2012 21:32

 Մայրության ու գեղեցկության տոնը կանանց համար ևս մեկ հնարավորություն է լինել ուշադրության կենտրոնում, և արժանանալ տղամարդկանց կողմից շնորհավորանքների ու հաճոյախոսությունների: Իսկ ո՞ր օրն են են կանայք ու աղջիկները ավելի շատ համարում իրենցը՝ մարտի 8-ը, թե՞ ապրիլի 7-ը:  «Առավոտ երիտասարդականը» փորձել է այս հարցի պատասխանը ստանալ հայտնի մարդկանցից:

«Առհասարակ բոլոր օրերն էլ իմն են», – այսպես պատասխանեց իմ հարցին երգչուհի Անահիտ Շահբազյանը, նրա խոսքով՝ տղամարդկանց ուշադրության կենտրոնում միշտ էլ մարտի 8-ն է մնում, ապրիլի 7-ին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, սակայն կարծում է` նրանք պարտավոր են ամեն օրը տոն դարձնել իրենց սիրելիների համար:

Անահիտ Շահբազյանի նման  է մտածում նաեւ Հասմիկ Կարապետյանը. «Կարծում եմ, որ բոլորս ավելի հաճույքով նշում ենք մարտի 8-ը, ինձ նույնպես այն ավելի հոգեհարազատ է, գիտակցությանս մեջ այդ օրն է դաջվել, իսկ ապրիլի 7-ն ավելի սիմվոլիկ բնույթ է կրում, չնայած մեկասմսյակի գաղափարն ինձ շատ է դուր գալիս, այդ օրերին ես շատ անսպասելի նվերներ եմ ստանում», – ասում է երգչուհին և բոլորին մաղթում գարնանային ջերմացնող տրամադրություն:

Առանձնահատուկ կարևորություն ունի այս տոնը «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի համար: Նրա խոսքով՝ ավելի նախընտրելի է ապրիլի 7-ը, քանի որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ու այս տոնն էլ ունի իր լուսավոր խորհուրդը.  երբ Գաբրիել հրեշտակը   ավետում է Մարիամ Աստվածածնին, որ նրանից ծնվելու է Աստծո որդին՝ մարդկության փրկիչը: «Ամենահետաքրքիրն այն է, որ ես կնքվել եմ հենց ապրիլի 7-ին ու այդ օրը երազանք էի պահել, որ Աստված ինձ շնորհի մայրանալու բերկրանքը, և հենց գարնանն էլ իմացա, որ երազանքս կատարվելու է», – պատմում է Անի Քոչարն ու ավելացնում՝ «Չնայած տղամարդկանց մոտ ավելի արմատացած է մարտի 8-ը, բայց ես իմ ամուսնու՝ Արմանի կողմից միշտ էլ արժանանում եմ նվերների ու անակնկալների ոչ միայն տոներին»:

«Ավելի ընդունված է ապրիլի 7-ը համարել մայրության տոն, իսկ մարտի 8-ը կանանց ու աղջիկների», – կարծում է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, թեև ավելացնում է, որ այդ օրերի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ, և միշտ ստանում է յուրահատուկ նվերներ, որոնցից թերևս ոչ մեկը չի ցանկանում առանձնացնել:

                                                                                           Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031