ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը նախորդ ընտրություններին ՀՅԴ համամասնական ընտրացուցակում 21-րդ տեղում է եղել, այս խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի համամասնական ցուցակում հայտնվել է ոչ անցողիկ տեղում, մեր տեղեկություններով՝ երրորդ տասնյակում: Aravot.am-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը շատ անելիքներ ունի եւ հետո միայն մանդատով չէ, որ կարելի է ասելիքը հասցնել: Լիլիթ Գալստյանը 22 տարվա դաշնակցական է: Վերջին 5 տարիների ամենաակտիվ պատգամավորների շարքում 7-րդն էր՝ ըստ Parliamentmonitoring.am կայքի վիճակագրության: Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջադրվեք մեծամասնական ընտրակարգով՝ Լ. Գալստյանը ո՛չ հաստատեց, ոչ հերքեց:
Նշենք, որ Լիլիթ Գալստյանի լուրը շատերին է անակնկալի բերել: ՀՅԴ-ն վաղը պաշտոնապես հրապարակելու է իր համամասնական ցուցակը, որը պարունակում է նմանատիպ մեծ անակնկալներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ