Մարտի 20-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության ու տեղեկատվության ոլորտի լուսաբանմանը նվիրված ցուցահանդես-մրցույթ: Այդ ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայ-Սլավոնական , Հայաստանի պետական տնտեսագիտական, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները: Տեղում կազմված ժյուրին, ծանոթանալով նրանց գործունեությանը տվեց իր գնահատականը: Անվանակարգերը վեցն էին, հաղթողները` երկուսը: Լավագույն ուսանողական թերթ, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ինտերնետային կայք, լավագույն տեղեկագիրք, ուղեցույց անվանակարգերում հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ լրատվության այլընտրանքային միջոցներ (ռադիոհանգույց, տեղեկատվության հեռուստատեսային տարբերակ, այլ պարբերականներում տպագրություններ և այլն) անվանակրգում, ինչպես նաև` ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության և տեղեկատվության ոլորտը լուսաբանող լավագույն զեկույց (PPT տարբերակով), որը արտացոլում է վերջինիս ստեղծման պատմությունը, անցած ուղին և ունեցած ձեռքբերումները անվանակարգում հաղթեց Հայ-Սլավոնական համալսարանը: Հաղթողները կարժանանան մրցանակների: Ըստ «Medicus» ամսաթերթի խմբագիր Էմիլ Ավետիսյանի` սա լավ առիթ էր տարբեր բուհերի ուսանողների միջև կապի ստեղծման ու ամրապնդման համար: Բոլոր մասնակիցներին, ի նշան նրանց մասնակցության կտրվի արձանիկներ ու վկայականներ:
Արամ Արարատյան