Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանը ստուգումներ անցկացնելու իրավասություն է ուզում

Մարտ 20,2012 20:57

 Այսօր խորհրդարանում ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը օրենսդիրներին էր ներկայացնում հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը: Վերջինս, ի պատասխան իրեն ուղղված հարցերից մեկին՝ արդյոք հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար անհրաժե՞շտ են օրենսդրական փոփոխություններ, ասաց, թե այդպիսի փոփոխություններ, իհարկե, անհրաժեշտ են ու հավելեց, թե «եվրոպացի բոլոր փորձագետները միանշանակ պնդում են, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, եւ խոսքը վերաբերում էր հանձնաժողովի կողմից ստուգումներ իրականացնելու իրավասությանը»: Նա օրինակ բերեց, թե եվրոպական բոլոր երկրների օրենսդրությունը տնտեսական մրցակցության պաշտպանության մարմիններին օրենսդրությամբ նման գործառույթ վերապահում է: «Ըստ փորձագետների` մրցակցության ոլորտի խնդիրներն այնպիսին են, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը դեռեւս բավարար չէ խնդիրները վեր հանելու համար, եւ տնտեսվարողները կարող են հեշտությամբ փաստաթղթերը կեղծել, եւ դրանով հնարավորություն ստեղծել մրցակցության խնդիր բարձրացնել»,- հայտարարեց Շաբոյանը՝ հավելելով, որ ՏՄՊՀ-ի  արդյունավետ գործունեության ու մրցակցության պաշտպանության խնդիրները պատշաճ մակարդակով իրացնելու համար անհրաժեշտ է, որ հանձնաժողովն ունենա ստուգող մարմիններ: Նա նշեց նաեւ, թե ՏՄՊՀ-ն պատրաստվում է ԱԺ-ին օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել՝ ակնկալելով, որ հանձնաժողովին կտրվի նաեւ ստուգումներ անցկացնելու իրավասություն:

Շաբոյանը կարեւորեց նաեւ հանձնաժողովին պետական օժանդակություն ցուցաբերելը: «Այլ երկրների մրցակցության պաշտպանության մարմինները մեծ չափով պետական օժանդակություն են ստանում, եւ նրանք համապատասխան իրավասություն պետք է ունենան ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում որեւէ գործունեություն արգելելու համար»,- ասաց ՏՄՊՀ ղեկավարը՝ դարձյալ հավելելով, թե սրա վերաբերյալ եւս օրենսդրական փաթեթ է պատրաստվում, որը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031