Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի մահվան գործով վկան ցուցմունք չի՞ գրել

Մարտ 20,2012 20:21

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում սպանված, իսկ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով երկու վկայի։

Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գործով վկա Արտակ Հովհաննիսյանն այսօր դատարանում փորձում էր վերապատմել իր նախաքննական ցուցմունքը։ Ըստ Ծովինարի, նա հայտարարել է, որ իր վրա նախաքննական մարմինը ճնշում է գործադրել՝ Արտակ Նազարյանի հետ պատահած դեպքից հետո նրան մյուս երեք վկաների հետ 9 օր պահելով Բերդի ոստիկանության բանտում։

Վկան դատարանում պատմել է, որ ինքը քննչական գործողություններին չի մասնակցել եւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել։ Տեղեկացնենք, որ գործի նյութերում առկա են Արտակ Հովհաննիսյանի ստորագրությամբ նյութեր՝ նա գործով անցել է որպես ընթերակա։ Ծովինար Նազարյանը պնդում է, որ Բերդի բանտում 9 օր պահված զինվորականներից կորզած ցուցմունքներով էլ «կարվել է» իր եղբոր գործը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031