Քիչ հետո մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Օրինաց երկիր» կուսակցության 15 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն: Այստեղ ներկա է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, որն օրերս անդամակցել է ՕԵԿ-ին: Լրագրողների հետ զրույցում պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը, որքանով տեղյակ է, զբաղեցնելու է ՕԵԿ համամասնական ցուցակի 7-րդ տեղը:
Իսկ թե ինչով է պայմանավորված հենց ՕԵԿ-ին ընտրելը՝ Դավիթ Կարապետյանը պարզաբանեց, որ իր կարծիքով՝ վերջին տարիներին «Օրինաց երկիրն» առավելագույնս է զբաղվել օրինաստեղծ աշխատանքով:
Դավիթ Կարապետյանը նաեւ նշեց, որ ինքն արդեն ներկայացրել է մի քանի առաջարկներ, որոնք կներառվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Դրանք վերաբերելու են զոհված ազատամարտիկների ընտանիքներին սոցիալական օգնություններին, ինչպես նաեւ՝ բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Մանրամասներն՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ