Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասա՝ գեներալ Մանվելն ի՞նչ է անելու օրենսդիր մարմնում»

Մարտ 20,2012 17:02

Այսօր Aravot-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, այսպիսի մտահոգություն հայտնեց «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Համլետ Կիրակոսյանը:Նրան նախևառաջ ապշեցրել է այն փաստը, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է երկրի նախագահը: «Ես սա զուտ չինովնիկական ցուցակ կորակեի, բայց ամենազարմանալին այն է, որ կուսակցական ցուցակը երկրի նախագահն է գլխավորում,այդպես հազվադեպ է պատահում: Երկրի նախագահը նախևառաջ պետք է լինի արդար, ազատ ընտրությունների երաշխավորը, բայց եթե նա կուսակցական ցուցակ է գլխավորում, դժվար է պատկերացնել՝ ինչպես է ապահովելու արդարությունը, այսինքն՝ նա շահագրգիռ կողմ է : Իմ համար նաև զարմանալի էր ԳեղամյանԽոսրով ՀարությունյանՀայկ Բաբուխանյան եռյակի հայտնվելը, տարիներ շարունակ, հատկապես երկուսը` Հայկ Բաբուխանյանն ու Գեղամյանը Սերժ Սարգսյանին սուր քննադատության են ենթարկել, բացի էդ , նրանք բացասական երանգավորում ունեն քաղաքականհասարակական կյանքում: Կամ Մանվել Գրիգորյանի անունը ինչո՞ւ եք գրել, ես չեմ պատկերացնում նրան պատգամավորի կարգավիճակում, օրենսդիր մարմնում ի՞նչ է անելու»,- հարցնում է մեր զրուցակիցը:

Համլետ Կիրակոսյանն այդ ցուցակում ամենադրականը համարում է լրագրողներին ընդգրկելը: «Լրագրողներն իրենց մտավոր կարողություններով մի քանի անգամ գերազանցում են շատերին, ուղղակի ընթացքում չփոխվեն իրենց հայացքներով, չդադարեն ազատ մտածել, չդառնան սովորական իշխանական կուսակցության չինովնիկներից կամ խոսափողներից մեկը», -դարձյալ իր մտահոգությունն է հայտնում գլխավոր խմբագիրը:

Թեև ցուցակը մարզպետախեղդ կամ քաղաքապետախեղդ են արել, սակայն, նրա ենթադրմամբ, մարզպետներից կամ քաղաքապետերից շատերը չեն մտնի խորհրդարան, դրանք զուտ ներկայացուցչական անուններ են, որոնց ներկայացրել են կամ այլընտրանք չունենալով, կամ նրանց քթի տակից անցնելու նպատակով: «Մենք գիտենք, թե չինովնիկներն ինչ դեր են խաղում ընտրություններում, հիմնականում նրանք են ձայներ բերողը այս կամ այն կերպ` լծակներ օգտագործելով: Ցուցակը նայելով` այլևս ոչ հավատում ես, ոչ էլ փոխվելու հնարավորություններ ես տեսնում, հատկապես իշխանական դաշտում, հատկապես ՀՀԿական դաշտում», -ասում է պարոն Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նոր կարգախոսն է ` «Հավատանք, որ փոխենք»:

Համլետ Կիրակոսյանը հեղափոխական ցուցակ չի սպասում նաև ԲՀԿ-ից, նրա բնութագրմամբ՝ այն կլինի սովորական`գործարարաբիզնեսաչինովնիկական:

Մեր այն հարցին էլ, թե ՀԱԿ-ից քանի հոգի կմտնի խորհրդարան, օրաթերթի պատասխանատու խմբագրի ասելով, եթե ընտրությունները չանցնեն հայկական , ավանդական տարբերակով, այլ լինեն Սերժ Սարգսյանի խոստացած արդար ընտրությունները, ապա ՀԱԿ-ից լավագույն դեպքում 20-25 հոգի պատգամավոր կդառնան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031