Իջեւանում 15-ամյա աղջիկն իրավապահներին հայտարարել էր, որ իրեն բռնաբարել են: Քննությամբ պարզվել է, որ աղջկա հետ, վերջինիս ցանկությամբ, սեռական հարաբերություններ է ունեցել 21-ամյա երիտասարդ:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ): Երիտասարդը ձերբակալված չէ:
Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործի քննությամբ զբաղվում է ոստիկանության Տավուշի քննչական բաժինը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ