«Նյութը ծիծաղաշարժ էր: Բայց շեշտեմ, որ կան քաղաքական ուժեր, դրանց մասին բոլորս շատ լավ գիտենք, որտեղ ականջ քաշելը, ականջ կտրելը, ականջին օղ դնելը քաղաքական բանավեճի ավանդական մեթոդներն են»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով մամուլում այսօր եղած հրապարակմանը. «Ինչի ասես, որ չի դիմում Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը` Սերժ Սարգսյանի «աչքը մտնելու» համար: Ամեն ինչում աշխատում է նմանակել Արմեն Աշոտյանին: Արդեն մի քանի տարի է` այդ «գործի» վրա է: Հայհոյում է այս կամ այն քաղաքական գործչին, ուզում է «շուստրի» գնահատականներ տալ, պիտակավորել այս կամ այն կուսակցությանը: Սակայն ինչ անում` գռեհիկ ու անմակարդակ է ստացվում: Ասում են` երեկ կուսակիցներից մեկը «ականջները քաշել է»` ասելով. «Հերիք է նմանակես Աշոտյանին, դու նրա ոչ կշիռն ունես, ոչ խելքը: Անտեղի քեզ մի ճղիր, մեկ է` նախարար չեն նշանակի»: Թե ո՞ր ուժը նկատի ուներ մեր զրուցակիցը՝ չմանրամասնեց:
Aravot.am-ը նաեւ Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ի՞նչ «կշիռ» ունի Արմեն Աշոտյանը եւ հավասարազոր է արդյոք, Կարեն Ավագյանի «կշիռը» Արմեն Աշոտյանի «կշռին»: «Այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Արմեն Աշոտյանն իմ շատ մտերիմ մարդն է եւ Աշոտյանի «կշիռն» ինձ համար իրականում շատ մեծ արժեք է»,- եղավ պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև