Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր թեկնածությունն է առաջադրելու Երեւանի Կենտրոն համայնքը ներառող թիվ 9 ընտրատարածքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Նա նշեց, որ թիվ 4 ընտրատարածքում էլ առաջադրվելու է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նշենք, որ ավելի վաղ տվյալ ընտրատարածքում արդեն առաջադրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ու Հանրապետական կուսակցության անդամ, գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ համամասնական ընտրացուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: