Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաընկերություններում այժմ թաքնված գովազդներ չկան

Մարտ 20,2012 15:13

Երեւանի մամուլի ակումբն այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում 9 լրատվամիջոցներում անցկացրած մոնիտորինգի արդյունքները: Ակումբը դրական տեղաշարժեր է նկատել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների համեմատ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, 10 օրվա ուսումնասիրության ադյունքում արձանագրել են գնահատականներ պարունակող անդրադարձերի նվազում: Եթե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնահատական պարունակող անդրադարձերը մոտ 10 տոկոս էին կազմում, մարտի տվյալներով՝ հասել են մոտ 7 տոկոսի:

Նրա խոսքերով, առավել ակտիվ է մնում «Կենտրոն» հեռուստաալիքը, որն ամենից շատ է անդրադարձել կուսակցություններին, իսկ ավելի քիչ է անդրադարձել «Շանթը»:

Բ. Նավասարդյանն ասաց, որ կուսակցությունների ամենահամաչափ լուսաբանումը Հանրային ռադիոյում է ու Հ2-ում:

Առավել շատ են կուսակցություններին լուսաբանել «Երկիր Մեդիա»-ն, որտեղ մյուս կուսակցությունների համեմատ առավելություն ուներ Դաշնակցությունը եւ «Կենտրոնը», որտեղ առավել դիրքերում է ԲՀԿ-ն:

Գնահատականներ պարունակող անդրադարձերով «Շանթից» հետո քիչ գնահատականներ ներկայացնող լուսաբանումներից «Երկիր Մեդիա»-ն է, Հ2-ը եւ Հանրային ռադիոն:

Գնահատականների նվազումը հեռուստաալիքներում պարոն Նավասարդյանը պայմանավորում է թաքնված գովազդի ծավալների կրճատմամբ. «Այս 10 օրվա ընթացքում չենք տեսել թաքնված գովազդներ, դրական տեղաշարժ է, որովհետեւ նոյեմբերդեկտեմբերին այդ կարգի նյութերը շատ էին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031