Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջայինների ճառագայթումը վնասակար է հղիների համար

Մարտ 20,2012 15:04

Բջջայինի հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում չծնված երեխաների վրա:  Ըստ Pcnews-ի՝ ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել մկների վրա ու պարզել, որ ճառագայթման ազդեցության պատճառով արգանդում գտնվող պտղի ուղեղը դանդաղ է զարգանում: Գրում է ScienceDaily-ն:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 33 հղի մկներ: Դրանց մի մասի մոտ տեղադրել են միացված բջջային հեռախոս, որը 17 օր շարունակ պարբերաբար ստացել է զանգեր: Մկների մյուս խմբի մոտ տեղադրված բջջայինները եղել են անջատված:

Միացված հեռախոսի կողքին գտնվող մկների մոտ նկատվել են հիպերակտիվության, հիշողության կորստի ու տագնապած վիճակի նշաններ:

Գիտնականները պարզել են, որ այդ խնդիրները կապված են ուղեղի նեյրոնների թերզարգացման հետ: Անջատված բջջայինի կողքին գտնվող մկների մոտ շեղումներ չեն նկատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031