ՀԱԿ-ի ներկայացուցիչ, արմատներով մեղրեցի Դավիթ Մաթեւոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում:
Նշենք, որ մարտի 15-ին ՀՀԿ-ից թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` պատգամավոր Վահե Հակոբյանը, որն արդեն երրորդ անգամ է առաջադրվում նույն ընտրատարածքում:
Մեր ունեցած տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մտադիր է առաջադրվել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Գեւորգյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ