Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ավելացել է Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայությունից հեռացողների թիվը: Ոստիկանությունից դուրս եկողներն ավելի մեծ թիվ են կազմում Կենտրոնի պարեկապահակային բաժնում, քանի որ այստեղ աշխատանքի լարվածությունն ավելի մեծ է:
Ոստիկանության համակարգը լքողների թվում ամենից շատ մարզերի բնակիչներն են, որոնք իրենց աշխատավարձից մայրաքաղաքում բնակարանային վարձ են մուծում: Համակարգից հեռանալու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է, գրեթե ռազմական ռեժիմով աշխատող, ամեն օր փողոցներում տարբեր փորձությունների դիմագրավող ոստիկանների աշխատավարձը, հավելավճարներով հանդերձ, շուրջ 130 հազար դրամ է, կրտսեր սպաների դեպքում` 140 հազար դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ