Մարտի 20-ին օրենքի նախագծերի քվեարկությունների ընթացքում` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առանց պատճառաբանելու 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց: Ակնհայտ է, որ նման քայլը նպատակ ուներ կարճ ժամանակահատվածում օրենքի նախագիծը հաստատելու համար ապահովել անհրաժեշտ պատգամավորների քանակ: Սակայն 20 րոպե անց, չունենալով պատգամավորների անհրաժեշտ քանակ, Սամվել Նիկոյանը հետաձգեց օրենքի նախագծի քվեարկությունը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով՝ նշեց, որ նույնիսկ պատգամավորների անհրաժեշտ քանակ չապահովելու դեպքում ԱԺ-ի ղեկավարությունը փորձում է ամեն գնով հաստատել հասարակության համար անընդունելի օրենքի նախագիծը: Այդ իսկ պատճառով քվեարկության հետաձգումը դիտավորյալ է կատարվում:
www.vahan.am