«Բարսելոնը» ներկայիս ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ բրազիլացի 20-ամյա Նեյմարին, ձեռք բերելու համար պայքարում հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
Այս մասին տեղեկացնում են Իսպանիայի լրատվամիջոցները՝ նշելով, որ կատալոնյան ակումբն արդեն «Սանթոսին» վճարել է ընդհանուր տրանսֆերային գումարի (58 մլն. եվրո) մի մասը՝ 14,5 միլիոն եվրո:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Նեյմարը «Բարսելոնայում» խաղալ կսկսի 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Սակայն չի բացառվում, որ ֆուտբոլիստը կապտանռնագույնների մարզաշապիկը հագնի ավելի շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ