Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում` Գագիկ Բեգլարյանի ծեծից. մեղավոր է նաեւ նախագահի արարողակարգի աշխատակիցը

Մարտ 20,2012 14:21

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մի բացահայտում արեց այն հայտնի պատմության մասին, որը տեղի էր ունեցել ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի եւ այն ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջեւ:

2010-ի դեկտեմբերի 8-ին, երբ Գագիկ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել, նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն «Ազատություն» ռադիոկայանին հաստատեց, որ Բեգլարյանն իսկապես ծեծի է ենթարկել Արամ Կանդայանին` շեշտելով, որ «նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այսինքն` այդպիսի վարքագիծն անընդունելի եւ անհանդուրժելի է, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»: Այսօր «Հենարան» ակումբում հարցին` Գագիկ Բեգլարյանի ներկայությունը ՀՀԿ ցուցակում ՀՀԿ վարկանիշի վրա չի՞ ազդի` Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ հետագայում որոշ հանգամանքներ են պարզվել, ըստ որի՝ արարողակարգի բաժնի տղան էլ մեղավորություն ուներ, բայց քանի որ Բեգլարյանն արդեն հրաժարական էր տվել` անցել-գնացել է: «Գագիկ Բեգլարյանի պատմությունը բոլորը գիտեն: Մարդուն կարելի է մի անգամ նախատել կամ պատժել, ամեն անգամ պետք չի պատժել: Գագիկ Բեգլարյանը մեր ընտրաթիմի մասնակիցն էր եւ սիրով ներկայացնում ենք իրեն, որովհետեւ ինքը անելիքներ շատ ունի»: Ստացվում է, որ այն ժամանակ նախագահը ողջ խորությամբ չի ուսումնասիրել դեպքը եւ հանիրավի մեղադրել Գագիկ Բեգլարյանին:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում հասարակության վերաբերմունքը դրական չէ նաեւ

Մանվել Գրիգորյանի, Առաքել Մովսիսյանի նկատմամբ` Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք, անձին պետք չի միակողմանի դիտել: Դուք ասում եք Առաքել Մովսիսյանը կամ գեներալ Մանվելը պատերազմի մասնակիցներ են, կարելի է ասել՝ հերոսներ են, նրանք մարտնչել են, պարտադիր չի էդ հերոսի կոչումը տան, որ նրանց հերոս կոչենք: Մենք ներկայացնում ենք նաեւ ռազմական գործիչներին: Օրինակ, գեներալ Մանվելը գուցե ինչոր թերություններ.…բոլորս էլ ունենք: Բայց չէ՞ որ պատերազմը հաղթանակեցինք եւ իր լուման կա դրանում: Նա հայտնվել է մեր ցուցակում` որպես ԵԿՄ նախագահ: Միկրոսկոպի տակ խոշորացնել եւ դիտել միայն թերի մասերը, ես կարծում եմ` գոնե պետք է հավասարաչափ փորձել: Իսկապես գեներալի նման տղաները հերոսներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031